Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

«Գունավոր սնունդը» օգնում է պահպանել առողջությունը

«Գունավոր սնունդը» օգնում  է պահպանել առողջությունը

Առաջին ճաշատեսակը` կարմիր, երկրորդը` դեղին, երրորդը` կանաչ… Համաձայնեք, հետաքրքիր է, և կարևորը, օգնում է հսկողության տակ պահել մարմնի քաշը, հետևաբար, առողջությունը: 

 

Ի՞նչ բան է գունավոր սննդակարգը

 

Որպես սկիզբ, պետք է պարզել, թե ինչ ասել է գունավոր սնունդ: Գունավոր սննդակարգի հիմնական հայեցակարգն ասում է, որ այս կամ այն սննդային տարրերը, որոնք մտնում են մթերքի բաղադրակազմի մեջ, իրենց գույնն ունեն: Որքան հյութեղ է բանջարեղենի կամ մրգի այս կամ այն գույնը, այնքան շատ է դրա մեջ այս կամ այն սննդային տարրի պարունակությունը: Սննդամթերքի մեջ պարունակվող  սննդարար նյութերի և դրանց միացությունների ընդհանուր քանակը ավելի քան 25 000 է: 

 

Ճիշտ գունավոր սննդակարգը պետք է օրաբաժնում զուգակցի յոթ գունային կարգ: Նման սկզբունքը պահպանելիս կարելի է մոռանալ դիետա բառի մասին և, դրա հետ մեկտեղ, հեշտությամբ կարգավորել սննդի կալորիականությունը: Գունավոր սննդակարգի սկզբունքի համաձայն, մրգերն ու բանջարեղենը բաժանվում են 7 գունային խմբի. կարմրա-մանուշակագույն, կարմիր, նարնջագույն, նարնջագույն-դեղին, դեղնա-կանաչ, կանաչ և սպիտակա-կանաչ: 

 

Մթերքի բաժանումը ըստ գունային խմբերի

 

Իսկ հիմա պարզենք, թե որ մթերքը որ գունային խմբին է պատկանում:

 

Կարմիր գույնի խմբին են պատկանում ձմերուկը, վարդագույն թուրինջը, լոլիկը: Տվյալ խմբի մրգերն ու բանջարեղենը ուժեղ հակաօքսիդանտներ են պարունակում` կարոտինոիդ և լիկոպեն: Դրանք նվազեցնում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունն օրգանիզմի վրա: Տվյալ մթերքի անհրաժեշտ քանակը պատկերացնելու համար բավական է ասել, որ մեկ բաժակ լոլիկի հյութը պարունակում է լիկոպենի օրական նորմայի 50%-ը:

 

Դեղնա-կանաչ խմբին են պատկանում սեխը, ավոկադոն, եգիպտացորենը, կաղամբը, սպանախը: Այս մթերքի մեջ բարձր է զեաքսանտինի, լյութեինի և  կարոտինոիդների պարունակությունը: 

 

Նարնջագույն խմբում են դդումը, ծիրանը, մանգոն, գազարը: Այս մթերքը պարունակում է ալֆա- և բետա-կարոտիններ: Դրանք պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Իսկ եթե սննդակարգից բացառվում է այս մթերքը և մարդը որոշել է սնվել միայն մսամթերքով ու կաթնամթերքով, ապա ավելորդ կիլոգրամներն ու ճարպերի կուտակումը երաշխավորված են: 

 

Նարնջա-դեղին խմբի մեջ են մտնում նեկտարինը, պապայան, ծիրանը, մանդարինը, նարինջը, անանասը: Այս մրգերի մեջ շատ կա բետա-կրիպտոքսանտին նյութը: Սա հակաօքսիդանտ է, որը նպաստում է բջիջների փոխազդեցությանը: Որպես օրինակ, կարող ենք ասել, որ մեկ նարինջը պարունակում է վիտամին C-ի օրական նորման:

 

Կարմրա-մանուշակագույն խմբին են պատկանում կարմիր խնձորը, ելակը, հապալասը, գետնամորին, սալորը, խաղողի հյութը, կարմիր գինին, կարմիր խաղողը, սմբուկը, բազուկը: Այս մրգերի և բանջարեղենի մեջ բարձր է անտոցիաններիի պարունակությունը: Իսկ անտոցիանները, ինչպես հայտնի է, ուժեղ հակաօքսիդանտներ են: Դրանք չեզոքացնում են օրգանիզմում վնասակար ախտընթացները և նպաստում են մազանոթների ամբողջականության պահպանմանը: 

 

Կանաչ գույնի խմբին են պատկանում բրյուսելյան կաղամբը, բրոքքոլին: Դրանց մեջ պարունակվում են ինդոլ, իզոցիանատ և սուլֆորաֆան նյութերը: Պետք է նշել, որ բրոքքոլին և առողջ սնունդը պարզապես անբաժանելի են: 

 

Վերջինը սպիտակա-կանաչ խումբն է: Այս խմբի մեջ են մտնում սպիտակ գինին, տանձը, նեխուրը, սոխը, սխտորը: Այս խմբին պատկանող մթերքը հակամանրէային հատկություն ունի և դա ապահովում է ալլիցին նյութը: Այս խմբի մթերքը պարունակում է նաև կեմպֆերոլ, կվերցետին, ֆլավոնոիդներ, հակաօքսիդանտներ:  

 

Ինչից սկսել.


Հավանաբար, գույների այս առատությունից աչքերը շաղվում են, բայց խուճապի մատնվել պետք չէ: Իհարկե, օրական 5 կամ 9 բաժին միրգ ու բանջարեղեն ուտելն այնքան էլ իրական չէ: Պարզապես հարկ է սկսել առավոտյան նախաճաշից, օրինակ սովորական վարսակաձավարի շիլայի մեջ ավելացնել ելակ կամ բանան և այլն: 

 

Եթե ցանկանում եք նիհարել, նախապատվությունը տվեք գունավոր աղցաններին, ոչ թե մակարոնին կամ կարտոֆիլին: Տանը ուտելիք պատրաստելիս, մի ձգտեք աղցանի մեջ միանգամից բոլոր գույները ներառել: Սկսեք պարզից, օրինակ, առաջին ճաշատեսակում օգտագործեք դեղին գույնը, երկրորդի մեջ` կանաչը, իսկ երրորդի մեջ` կարմիրը: Իսկ աղցանի մեջ կարող եք լցնել այն ամենը, ինչ ունեք ձեռքի տակ, մանդարինի կամ նարնջի շերտիկ, հատապտուղ և այլն: 

 

Գունավոր սննդակարգը ոչ միայն սնվելու ճիշտ ձևն է, այլև առողջության, մարմնի ավելորդ քաշից ազատվելու գրավականը, քանի որ մրգերն ու բանջերեղենը բավական շատ սննդարար նյութեր և բջջանք են պարունակում:

 

Դրանք նաև ցածր գլիկեմիկ դասիչ ունեն և արյան մեջ չեն բարձրացնում շաքարի մակարդակը, նշանակում է, կանխարգելում են ճարպերի կուտակումը:

 

Մրգերի ու բանջերեղենի մեջ պարունակվող վիտամիններն արագացնում են նյութափոխանակությունը, որն օգնում է նույնիսկ հանգստի պահին էներգիա ծախսել, նշանակում է, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, անդրադառնում է ինքնազգացողության և մաշկի վիճակի վրա: Եվ, իհարկե, չի կարելի մոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության և ջրի բավարար քանակի մասին, որոնք լավ տրամադրության գրավականն են: 


Թորած ջրի (սառցաջրի) ազդեցությունը օրգանիզմի վրա

 

Մարդու օրգանիզմի համար ջրի կարևորությունը ապացուցված փաստ է: Սովորական մարդուն անհրաժեշտ է օրական 1,5-2 լ ջուր խմել կորուստը լրացնելու համար: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդ օրգանիզմն ավելի շատ է ջուր պարունակում: Ահա այդ է պատճառը, որ երեխաները շատ են ջուր խմում: Օրգանիզմում ջրի անբավարարությունը կարող է հանգեցնել ջրա-աղային հավասարակշռության խանգարման, որն, իր հերթին, բազմաթիվ հիվանդությունների նախապայման կարող է դառնալ:

 

Հաճախ օրգանիզմի ծերացման պատճառներից է համարվում է օրգանիզմի բջիջների ջուրը պահելու ընդունակության կորուստը, որն այնքան անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Ինչով են հիմնավորված այն պնդումները, թե  մարդկային օրգանիզմի համար հատկապես օգտակար է թորած ջուրը: 

 

Առաջինը, պետք է նշել այն, որ մեր օրգանիզմում պարունակվող ջուրը նշանակալիորեն տարբերվում է ծորակի ջրից: Դա խիստ կառուցվածքային հեղուկ է: Այսինքն, եթե մեր օրգանիզմը ստանա այն հեղուկը, որ նման է «իր ունեցածին», ապա նման հեղուկի վերամշակման համար ծախսվող էներգիան նշանակալիորեն կկրճատվի: Ծորակից հոսող, տարբեր խառնուրդներ` ախտածին մանրէներ, ծանր մետաղների աղեր կամ ռադիոնուկլիդներ պարունակող ջրի վնասակարությունը առանց բացատրությունների էլ պարզ է:

 

Թորած ջուրը իրենից ներկայացնում է հատուկ կառուցվածք ունեցող ջուր, որն առանց եռացնելու սառեցվել ու հալեցվել է: Բանն այն է, որ նման ջրի մեջ, պարզ ասած, բոլոր մոլեկուլները կարծես միմյանց հետ կապված լինեն: Նման ջուրը օրգանիզմը ավելի դյուրին է յուրացնում: Սովորական ջրի մեջ մոլեկուլները քաոսային կերպով ցրված են: Այդ նույն պատճառով օգտակար են համարվում բոլոր թարմ քամած հյութերը: Դրանք կենսաբանական ակտիվ հեղուկներ են, որոնք կառուցվածքով մոտ են  բուսական և կենդանական օրգանիզմների բջիջներին:

 

Ի դեպ, անձրևաջուրը նույնպես առավել կառուցվածքային ձև ունի, քան ծորակի խմելու ջուրը, քանի որ այն «ստեղծվում» է գոլորշու օգնությամբ: 

 

Թորած ջրի օգտակար հատկությունները մարդկանց վաղուց են հայտնի: Կարծիք կա, որ ցանկալի է նման ջուրը սառեցնել դրսում, սառը օդում, ոչ թե սառցախցիկում, հետո նոր հալեցնել:

 

Օրինակ, պլաստիկե տարայի մեջ ջուրը սառեցնելիս կարելի է նկատել, որ սառույցը ձևավորվում է սկզբից պատերին, իսկ կենտրոնի ջուրը մի քիչ ուշ է սառում: Այն պետք է դատարկել մինչև սառելը: Իսկ սառույցը մարդու օրգանիզմի համար վնասակար ջուրն է: Դատարկած ջուրը պետք է նորից սառեցնել, այս դեպքում էլ, նախորդի պես, պետք է դատարկել դեռ սառել չհասցրած ջուրը: Այս անգամ ստացված սառույցն արդեն կարելի է հալեցնել ու ստանալ թորած օգտակար ջուրը: Այդ ջուրը ոչ միայն օգտակար է խմելու համար, այն օգտակար է նաև լվացվելու համար, քանի որ թարմացնում ու հարթեցնում է մաշկը, նպաստում երիտասարդացմանը:  

 

Պետք է նաև հիշել, որ թորած ջրի օգտակարությունը հալեցնելուց հետո պահպանվում է 12 ժամ: Իսկ ջրի օգտակարությունից առավելագույնս օգտվելու լավագույն եղանակն այն հալեցնելուց հետո անմիջապես օգտագործելն է, նույնը վերաբերում է նաև թարմ քամած հյութերին: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dietakrm.blogspot.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ